Այս օրերին Փաշինյանը Քպ-ի հետ շրջում է Երևանով մեկ՝ քարոզարշավ իրականացնելով։
Ծաղկազարդի կիրակին՝ առավոտյան պատարագին, նա իր խմբի հետ մտել է Սուրբ Աննա եկեղեցի։
Ժողովուրդը ընդվզել է ու պագանջել, որ Փաշինյանը դուրս գա եկեղեցուց։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է մտել Սուրբ Աննա. նա շատ անգամ է հայտարարել, որ գնում է միայն այն պատարագներին, որոնց ընթացքում Գարեգին Երկրորդի անունը զեղչվում է։ Քաջ իմանալով, որ Սուրբ Աննայում կանոնական պատարագ է՝ կաթողիկոսի անունը չի զեղչվելու, այսինքն՝ այնտեղ գտնվում են Հայ եկեղեցուն, Գարեգին Երկրորդին, Մայր Աթոռին սատարողները, նա, այնուամենայնիվ, մտել է եկեղեցի։
Դժվար չէր կռահել, որ նրա ներկայությունը հավատացյալների դժկամություն ու վրդովմունքն է հարուցելու, բայց նա միտումնավոր մտել է եկեղեցի, ինչին հաջորդել է դժգոհության ալիքը, նաև քաշքշոց է տեղի ունեցել։
Սա կոչվում է սադրանք, նա հատուկ բախումներ է հրահրել։
Կան բերման ենթարկվածներ։