Հուսիթները թևավոր հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածել են Իսրայելին

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիթ ապստամբները հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Իսրայելի տարածքին՝ կիրառելով թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Ապստամբ ուժերի խոսնակ Յահյա Սարիայի փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում սա երկրորդ նման հարձակումն է։

Նրա խոսքով՝ հարվածներն ուղղված են եղել Իսրայելի հարավային շրջաններում գտնվող թիրախներին։

Սարիան նշել է, որ գործողությունն իրականացվել է «Իրաքին, Իրանին, Լիբանանին և Պաղեստինին աջակցելու գործողության երկրորդ փուլի» շրջանակում։

Նա նաև հավելել է, որ հուսիթները մտադիր են շարունակել հարձակումները առաջիկա օրերին, մինչև Իսրայելը դադարեցնի իր գործողությունները տարածաշրջանում։

Leave a Comment