ՀՀ ԱԳ նախարարը Կատարի վարչապետի հետ հեռախոսազրույցում կարևորել է տարածաշրջանային կայունության և խաղաղության ուղղությամբ ջանքերին ՀՀ սկզբունքային աջակցությունը

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ: Նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման և զարգացումների հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ: Ընդգծվել է տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևորությունը և այդ ուղղությամբ ջանքերին ՀՀ սկզբունքային աջակցությունը:

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Մերձավոր Արևելքով թռիչքների չեղարկման հետևանքով Կատարում մնացած ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցերում ցուցաբերված աջակցության համար։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարներն ընդգծել են համագործակցության օրակարգը հարստացնելու քաղաքական պատրաստակամությունը՝ կարևորելով հատկապես տնտեսական բաղադրիչն ու ենթակառուցվածքային ծրագրերը:

Leave a Comment