Խիստ հակահարված կտանք, եթե մեր ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն․ Փեզեշքիան

Թեհրանը խիստ հակահարված կհասցնի իրանական ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորողներին․ գրել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ Իրանը չի իրականացնում կանխարգելիչ հարձակումներ, բայց մենք խիստ հակահարված կտանք, եթե մեր ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն»,- գրել է նա։

Մասուդ Փեզեշքիանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել թույլ չտալ, որպեսզի իրենց տարածքներից հարձակումներ գործեն Իրանի ուղղությամբ։

Leave a Comment