Բուշերի ԱԷԿ-ից տարհանված և Իրանից ՀՀ ժամանած «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ևս 164 աշխատակից վերադարձել է ՌԴ: Երևան-Մոսկվա հատուկ չվերթով տարհանվել են նաև Բելառուսի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։
«Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելի ագրեսիայի սկզբից ի վեր Ռուսաստան է վերադարձել ընդհանուր առմամբ 327 Ռուսաստանի քաղաքացի:
Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում ՀՀ իշխանություններին՝ բարության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աշխատակիցների ՀՀ մուտք գործելու գործընթացի արագ կազմակերպման համար»,- ասվում է հաղորդագրությունում:
