ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսում է ձանձրանալ Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական ռազմական գործողությունից և ցանկանում է անցնել այլ հարցերի։ Այս պնդումը ներկայացրել է MS Now հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի։
«Թրամփը սկսում է մի փոքր ձանձրանալ Իրանից», – հեռուստաալիքը մեջբերել է անանուն պաշտոնյայի խոսքերը։ «Խնդիրը նրանում չէ, որ նա ինչ-որ բանի համար զղջում է, նա պարզապես ձանձրացել է և ուզում է առաջ շարժվել»։
Պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը «ցանկանում է հայտարարել հաղթանակ և առաջ շարժվել»։