Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» (Legion d’honneur) շքանշանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» (Legion d’honneur) շքանշանը, հայտնում են ՊՆ-ից։

Այն նախարար Պապիկյանին հանձնել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն՝ բարձր գնահատելով Սուրեն Պապիկյանի մեծ ներդրումը Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում։

Ավելի վաղ պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել էր Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։ Նրանք պայմանավորվել էին խորացնել և ընդլայնել համագործակցությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է ֆրանսիական «Safran Electronics & Defense» ընկերության պաշտպանության գծով ղեկավար Ալեքսանդր Զիգլերի հետ: Քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին ստորագրվել է պայմանագիր:

Leave a Comment