Կարիերա բարձրակրունկներով․ հնարավորություններ, սահմանափակումներ և կարծրատիպեր․ «Քո ձայնը»

Կնոջ վարքագիծն աշխատավայրում ձևավորվում է ոչ միայն նրա մասնագիտական կարողություններով, այլ նաև այն սոցիալական նորմերով ու սպասումներով, որոնք ձևավորվում են դեռ մանկուց։ Ինչպե՞ս է ձևավորվում կնոջ վարքագիծը աշխատավայրում, ինչպիսի՞ սահմանափակումներ են գալիս հասարակությունից, և ինչպե՞ս է դա ազդում կարիերայի աճի վրա։

Այսօր աշխատաշուկայում կա՞ն կարծրատիպեր, որոնք դեռ խանգարում են կանանց առաջխաղացմանը, և որքանո՞վ են գործատուները գիտակցում այդ խնդիրը։ Արդյո՞ք մենք իսկապես ստեղծում ենք հավասար հնարավորություններ, թե՞ պարզապես փորձում ենք հարմարվել արդեն գոյություն ունեցող կանոններին։

Հյուր | Լաուրա Վիրաբյան՝ HR ոլորտի փորձագետ, «Ակտուալ» ընկերության հիմնադիր-տնօրեն

Leave a Comment