Եվրոպայի Մ19 առաջնություն․ Թուրքիա-Հայաստան՝ 1։1

Եվրոպայի Մ19 առաջնություն․ Թուրքիա-Հայաստան՝ 1։1

Շարունակվում է Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլը։ B լիգայի B2 խմբի 2-րդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը 1-1 հաշվով ավարտեց Թուրքիայի հասակակիցների դեմ հանդիպումը։

Առաջին խաղակեսում հանդիպման հաշիվը բացել է Միքայել Ասիրյանը՝ Դավիթ Դավթյանի փոխանցումից հետո։ Թուրքիայի հավաքականի կազմից պատասխանել է Յուսուֆ Քահրամանը՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։ Սա Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմի 2-րդ անընդմեջ ոչ-ոքին էր Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլում։ 

Հայաստանի Մ-19 հավաքականն ընթացիկ մրցաշարում վերջին խաղը կանցկացնի մարտի 30-ին և կհանդիպի Ջիբրալթարի Մ-19 հավաքականին։  

Մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի էր խաղացել Կոսովոյի հետ՝ 1:1 հաշվով, մինչդեռ Թուրքիան վստահ հաղթանակ էր տարել Ջիբրալթարի նկատմամբ՝ 7:0 հաշվով։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment