ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Մինչ այս Սուրեն Պապիկյանը հանդիպել էր նաև Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։ Քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև խորհրդատվական աջակցության և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերի ընթացքը։