Իսրայել Կացը հայտարարել է Իրանի դեմ հարվածները ուժեղացնելու մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Իրանի դեմ հարվածները ուժեղացնելու և թիրախների ցանկը ընդլայնելու ծրագրերի մասին՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության կողմից շարունակվող հրթիռային հարձակումների։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես զգուշացրել ենք Իրանին Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ հրթիռային հարձակումները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Չնայած այս նախազգուշացումներին՝ հարձակումները շարունակվում են, ուստի Իսրայելի բանակի հարվածները Իրանի դեմ կուժեղացվեն և կընդլայնվեն՝ ներառելով լրացուցիչ թիրախներ և տարածքներ, որոնք օգնում են… մշակել և կիրառել Իսրայելի քաղաքացիների դեմ պատերազմ վարելու միջոցներ», – ասել է նախարարը՝ ըստ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության։

Leave a Comment