Դատախազությունը բողոք կներկայացնի պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակցի արդարացման դատավճռի դեմ

Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակցի արդարացման դատավճռի դեմ։

Aysor.am-ին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու են։

Հիշեցնենք՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է։

Նրա փաստաբանն Aysor.am-ին հայտնել է, որ առաջադրված մեղադրանքը փոխվել է, և գործողությունները որակվում են որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում։

Ըստ փաստաբանի՝ Աշխեն Ալեքսանյանը ենթարկվել է հանիրավի հանրային պարսավանքի, լուսանկարներ են տարածվել, անմեղության կանխավարկածն է խախտվել, իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ են շրջանառության մեջ դրվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment