Firebird ընկերությունը սկսում է Հայաստանի պատմության մեջ նմանը չունեցող նախաձեռնություն։ Մարտի 26-ին խոշոր ֆինանսական կազմակերպությունների միջև կնքվեց առաջին սինդիկացված վարկի պայմանագիրը։ Այս պայմանագրով Հայաստանյան խոշոր ֆինանսական կառույցները, Արդշին բանկի գլխավորությամբ, շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար են տրամադրելու Firebird Ai ընկերությանը, որը NVIDIA և Dell Technologies ընկերությունների հետ համագործակցությամբ կկառուցելու է տարածաշրջանում տվյալների ամենահզոր կենտրոնը։
Ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։ Նշեց, որ բավականին ծավալուն աշխատանք է տարվել ծրագիրը հաջողելու և Հայաստանի պատմության ամենախոշոր գործարքնորից մեկկը կյանքի կոչելու համար։
Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը պատմական որակեց կնքված պայմանագիրը, դրանից զատ կարևորելով նաև ֆինանսական կազմակերպությունների՝ մեկ գաղափարի շուրջ համախմբումը։
Առաջիկայում կտրվի նաև Firebird-ի երկրորդ ծրագրի մեկանարկը։ Երկրորդ փուլում ներդրումային ֆոնդը կազմում է 4 մլրդ դոլար։ Այս փուլին կներգրավվեն նաև արտասահմանյան ֆինանսական կազմակերպությունները։ Ծրագիրը հնարավորություն կտա գիտահետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին մեծ ծավալով գործարկելու ժամանակակից ԱԲ տեխնոլոգիաները՝ ամրապնդելով Հայաստանի առաջատար դիրքերը աշխարհի տեխնոլոգիական քարտեզում։
Այս համագործակցության արդյունքները տեսանելի կլինեն արդեն առաջիկա ամիսների ընթացքում։