Գեղամ Մկրտչյանը նշանակվել է Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Գեղամ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ։Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՔԿ-ից։

Գեղամ Հովսեփի Մկրտչյանի կենսագրությունը՝

Ծնվել է 1989 թվականի մարտի 3-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղում:

Աշխատանքային գործունեություն

2023-2026թթ․ – ՀՀ գլխավոր դատախազության Արարատի մարզի դատախազության դատախազ,

2019-2023թթ․ – ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

2018-2019թթ․ – ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,

2016-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,

2015-2016թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ։

2014 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

2007-2009թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Ամուսնացած է ունի երկու երեխա:

Leave a Comment