27.03.2026 | 15:25
Կարդում եմ՝ Վանաձորի քաղաքապետարանում 10 մարդ է ձերբակալվել:
Մտածում եմ՝ եթե ՀՀ բոլոր հիմնարկներից ըստ օրենքի պահանջների ձերբակալություններ իրականացվեն, քանի՞ նոր բանտ պիտի կառուցվի:
Եթե օրենքի խստությամբ մոտենանք՝ ձերբակալողների մեծ մասն էլ պիտի ձերբակալվի, դատողների էլ:
Ու փոքրիկ երկիրը կվերածվի մի մեծ բանտի:
1917 թվականից հետո բոլշևիկյան ռեպրեսիաները այդքան էլ անհիմն չէին: Ժողովուրդները սովի մատնված, ճորտի կարգավիճակում էին, չարությանը սահման չկար: Այսօրվա չարության մթնոլորտը, այն վիճակի համեմատ, խաղ ու պար է:
Աստված չանի, եթե այժմ 1917-ի պես մի բան լինի, հետևանքները պակաս չեն լինելու, ոչ ոք ոչ ոքի չի ների, մեր ու մանուկ կուրանան:
Բայց, դատելով համաշխարհային քաղաքական իրավիճակից, համոզված եմ, որ մոտ ապագայում 1917-ի պես մի բան լինելու է. աշխարհը փակուղու մեջ է, կոռուպցիան համատարած է, առաջ գնալ չի ստացվում, ժամանակն էլ կանգ չի առնում:
Քիչ կերեք, էս ջարդ ու փշուր եղած, օդից կախված վիճակում հայտնված երկրի կմախքն է մնացել, մի կերեք այն:
Արա Արայան