Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Անի Դանիելյան) հրապարակել է ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակից Աշխեն Ալեքսանյանի վարույթով վերդիկտ։ Iravaban.net-ին այս մասին հայտնում է պաշտպան Աբգար Պողոսյանը։
Դատարանը արձանագրել է, որ Աշխեն Ալեքսանյանի գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված՝ պետական դավաճանության հանցակազմը(նախատեսվող պատիժը ազատազրկում՝ 15-20 տարի կամ ցմահ) ։
Միաժամանակ դատարանը արձանագրել է, որ վերջինիս գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) նախատեսված արարքի հատկանիշներ, որի համար օրենքով նախատեսված առավելագույն պատիժը մինչև 4 տարվա ազատազրկումն է։
Պաշտպանական կողմի հաղորդմամբ՝ դատավճիռը կբողոքարկվի վերաքննության կարգով՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան։