Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բոլորին կոչ է արել հեռու մնալ այն տարածքներից, որտեղ կան ամերիկյան ուժեր

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կոչ է արել տարածաշրջանի բնակիչներին հեռու մնալ այն տարածքներից, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը։

ISNA-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԻՀՊԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին քաղաքացիական ենթակառուցվածքները որպես «կենդանի վահան» օգտագործելու և իրանցի քաղաքացիական անձանց թիրախավորելու մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի դեմ հարվածներ կիրականացվեն այնտեղ, որտեղ դրանք տեղակայված կլինեն։

«Այս առումով մենք խորհուրդ ենք տալիս անհապաղ լքել ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը, որպեսզի ձեզ չվնասեն», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment