Նիկոլականների կռիվները, ճվճվոցները որևէ կերպ չեն վկայում, թե «ռեժիմը խուճապի մեջ է». Կարեն Վրթանեսյան

Եթե ձեզ թվում է, թե վերջին օրերին ղալմաղալներն աննորմալ ծավալների են հասել ու դուք արդեն խեղդվում եք տեղեկատվական պղտոր հոսքերում, ապա դա ձեզ չի թվում։ Այն, ինչ հիմա տեսնում ենք հայկական մեդիադաշտում, կոչվում է «տարածքի հեղեղում» (գուգլե՛ք «flood the zone» բառակապակցությամբ)։ 

Սա քաղաքական-քարոզչական տեխնոլոգիա է, որի նպատակն է քաղաքական հակառակորդների որևէ տրամաբանական արձագանք, խոսք, միտք խլացնելը, որևէ սթափ վերլուծություն կամ քննարկում անհնարին դարձնելը։

Նիկոլականների կռիվները, գոռգոռոցներն ու ճվճվոցները որևէ կերպ չեն վկայում այն մասին, թե «ռեժիմը խուճապի մեջ է», «վերահսկողությունը կորցնում է» և այլն, և այլն։ Ո՛չ, մեդիատարածքը մտածված ու նպատակաուղղված կերպով է կոյուղաջրերով* հեղեղվում։ 

Այդպես է արվում, որպեսզի նախ՝ դաշտում Նիկոլի թիմից զատ որևէ մեկի նորմալ ասելիքը չլսվի, չերևա։ Նաև հնարավորինս շատ մարդու են փորձում հիասթափեցնել, զզվանքի և անտարբերության վիճակի բերել, դրանով ընտրություններին մասնակցելուց հետ պահել։ 

Իրենց հավատարիմ ընտրազանգվածին, իհարկե, մինչև վերջին մարդը բերելու են քվեարկելու։

——–

* օրիգինալ տարբերակում՝ «flood the zone with shit»…

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment