Կողմնորոշվեք՝ վերջը մենք շեմը չե՞նք հաղթահարելու, թե՞ գալու ենք՝ Գյումրի երկուս ենք անելու․ Քրիստինե Վարդանյան

«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել երեք կետի վրա: Նախ ուզում եմ դուք էլ ինքներդ հարցնեք, թե Նիկոլ Փաշինյանը ի՞նչ սոցիոլոգիական հարցումներ է ստանում, ինչպիսի՞ն է նրա մոտ պատկերը, որ որոշել է այս շրջանից սկսած սեփական ժողովրդին սպառնալ պատերազմով։ Ինչքան վատ պիտի լինի որևէ քաղաքական ուժի վիճակ, որ դիմի նման ծայրահեղ քայլի, որովհետև, այո՛, սեփական ժողովրդին պատերազմով սպառնալը ծայրահեղ քայլ է»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Երկրորդը, որ ուզում եմ ձեր ուշադրություն հրավիրել այն է, որ մեզ արդեն տևական ժամանակ է ասում են, որ Հայաստանում առկա է հիբրիդային սպառնալիք, որ ընտրություններից առաջ այդ սպառնալիքը սրվում է միայն, անգամ արտաքին հետախուզական ծառայությունը իր զեկույցում անդրադառնալուց բացի մի առանձին հայտարարությամբ հանդես եկավ, նշեց, որ բացահայտվել է կոնկրետ երկրի հատուկ ծառայության միջամտության դեպք: Ես պարզ հարց ունեմ մեր ինքնիշխաններին, չակերտավոր ինքնիշխաններին: Եթե կոնկրետ դեպքեր են բացահայտվել: Եթե այդքան կոնկրետ տեղեկություններ ունեք, ինքնիշխաններ, ինչո՞ւմն է խնդիրը, որ կաշկանդված եք տալ այն պետության անունը, որը մեր համար ներկայացնում է այդ սպառնալիքը։ Ինչպե՞ս կարող է ինքնիշխանությունը ունենալ սահմանափակում, ինչի՞ց եք վախենում ընդհանրապես, ի՞նչ կաշկանդում ունեք։ Դա հենց ինքնիշխանության սահմանափակում չէ՞ արդյոք, որ դուք նկարագրում եք սպառնալիք չափազանց կոնկրետությամբ, բայց կաշկանդված եք ասել՝ ո՞ր երկրից է գալիս էդ սպառնալիքը, իսկ գուցե չեք ասում, որ գնաք Բրյուսել, մի բան ասեք, գնաք Մոսկվա, մեկ այլ բան ասեք:

Սա երկրորդ դրվագը և երրորդ դրվագը, որի վրա ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել: Դուք այս վերջին ամիսներին հատկապես ականատես եք եղել, թե ինչպես են էլի փորձում մեր ուժի նկատմամբ: Ի՞նչ են ասում, ասում են՝ Հայաստան խմբակցությունը գալու է և Գյումրի երկու սցենար է իրականացնելու: Սպառնում են Գյումրի երկուսով, չնայած Գյումրիում որևէ հակաօրինական բան տեղի չի ունեցել և ինչ տեղի է ունեցել, դա օրինականության, քաղաքականության շրջանակներում է: Ավելին, ՔՊ-ն չի բողոքարկել Գյումրիի ընտրության արդյունքները։ Բայց հաջորդ նախադասությամբ ասում են Հայաստան խմբակցությունը շեմը հաղթահարելու շանս չունի: Ես կոչով եմ դիմում, կողմնորոշվեք՝ վերջը մենք շեմը չե՞նք հաղթահարելու, թե՞ գալու ենք՝ Գյումրի երկուս ենք անելու: Այս երկու հայտարարություն իրար հակասում են ճիշտ էնպես, ինչպես հակասում են ձեր հայտարարությունները խաղաղության մասին ու էն մասին, որ Ալիևը մեր դեմ պատերազմի է պատրաստվում»,- հավելեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment