Լավրովը հերքել է Իրանին հետախուզական տվյալներով օգնելու մեղադրանքները

Ռուսաստանը Իրանին մատակարարել է որոշակի ռազմական արտադրանք, սակայն չի կարող համաձայնել հետախուզական տվյալներով օգնելու մեղադրանքներին. հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ունենք ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագիր։ Իրանին մատակարարել ենք ռազմական նշանակության որոշակի տեսակի արտադրանք, սակայն չենք կարող համաձայնել այն մեղադրանքների հետ, թե Իրանին օգնում ենք հետախուզական տվյալներով», — ասել է ռուս նախարարը France TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին և իսրայելական տարածքին։

Leave a Comment