Փոլ ՄաքՔարթնին նոր ալբոմ եւ Լենոնի հետ ընկերության մասին երգ է գրել

Փոլ ՄաքՔարթնին հայտարարել է Լիվերպուլի մասին նոր ալբոմի թողարկման մասին եւ ներկայացրել Լենոնի հետ ընկերության մասին երգ, հայտնում է BBC-ին։

Սա նրա առաջին սոլո ալբոմն է վերջին վեց տարվա ընթացքում։ Երաժիշտը նշում է, որ The Boys Of Dungeon Lane ալբոմը իր որոշ հիշողությունների մասին է, «որոնցով նա երբեք նախկինում չի կիսվել»։

Նոր ալբոմից առաջին սինգլը՝ Days We Left Behind («Օրերը, որոնք թողեցինք անցյալում»), արդեն հրապարակվել է սթրիմինգային հարթակներում եւ հնչում է ռադիոկայաններում։

Leave a Comment