Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում գազատար խողովակների փոխարինման աշխատանքը պատմամշակութային մեծ իրադարձության սկիզբ դարձավ։ Հողից դուրս եկած քարը պարզվեց ոչ թե սովորական գտածո է, այլ վաղ քրիստոնեական շրջանի բացառիկ նմուշ։
Մասնագետներն ասում են՝ այդ շրջանից պատկերագրված կոթողներ գրեթե չեն պահպանվել։ Այն այժմ Պատմության թանգարանում ներկայացվում է «Լեռնահովիտի բացառիկ կոթողը․ հայտնություն սերունդների համար» խորագրով ժամանակավոր ցուցադրության շրջանակում։