Գորիսեցու հետ ամուսնությունը՝ երկու քաղաքների կապը զարգացնելու մոտիվացիա․ «Ռադիոլուր»-ի հարցազրույցը Վիենի քաղաքապետի առաջին տեղակալի հետ

Լևոն Սաքունցն օրերս ընտրվել է ֆրանսիական Վիենի քաղաքապետի առաջին տեղակալ։ Նրա պատասխանատվության տակ են հանրային սննդի, գնումների և  բարձրագույն կրթության ոլորտները։

Կիրակի օրն անցկացված տեղական ինքնակառավարման ընտրություններում նրա ներկայացրած կուսակցությունը հավաքել է ձայների 57,18%-ը։

Լևոն Սաքունցը «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդի անդամ է։ Ծնվել է 1986 թվականին Երեւանում։ 13 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա։

Վիենի քաղաքապետի առաջին տեղակալը «Ռադիոլուր»-ին պատմել է կառավարման փորձի, ղեկավար պաշտոն զբաղեցնելու պատասխանատվության, ինչպես նաև Վիենի հայկական համայնքի մասին։ Վիենն ու Գորիսը, ի դեպ, քույր քաղաքներ են։

Leave a Comment