Լուկաշենկոն Կիմ Չեն Ընին ինքնաձիգ է նվիրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հյուսիսային Կորեա կատարած այցի ընթացքում այդ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընին բելառուսական արտադրության ինքնաձիգ է նվիրել՝ օպտիկական նշանոցով։ «Կoգտագործեք, եթե հանկարծ թշնամիներ հայտնվեն», – կատակել է Բելառուսի նախագահը։

Այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները «Բարեկամության մասին» պայմանագիր են ստորագրել։

Սա Լուկաշենկոյի առաջին այցն է Հյուսիսային Կորեա պաշտոնավարման 32 տարիների ընթացքում։

Leave a Comment