Ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների հետ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որպես կառավարության ղեկավար՝ հրաժարվում է «պատմական արդարության վերականգնման օրակարգից»։

Ճեպազրույցի ժամանակ նա ասել է, որ այս թեմայի բաց և հրապարակային արծարծումը համարձակություն է պահանջում, բայց ինքն այն համարում է իր պարտքը ժողովրդի առաջ՝ Հայաստանի ապագա անվտանգությունն ու խաղաղությունն ապահովելու համար:

Վարչապետի համոզմամբ՝ պետք է ձգտել ստեղծել «արդար իրականություն», այլ ոչ թե փորձել վերականգնել «պատմական արդարությունը»:

Ըստ Փաշինյանի՝ պատմական արդարության հետևից գնալը հանգեցնում է նորանոր պատմական անարդարությունների հետ առերեսվելուն:

«Մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների: Ես պարտքս եմ համարում սրա մասին տեղեկացնել մեր ժողովրդին»,- նշել է նա:

Leave a Comment