TASS. Հնդկաստանը պլանավորում է BRICS-ի գագաթնաժողովը հյուրընկալել սեպտեմբերի 12-13-ին

Հնդկաստանը, որը այս տարի նախագահում է BRICS-ում, նախատեսում է BRICS գագաթնաժողով անցկացնել սեպտեմբերի 12-13-ին և տեղեկացրել է անդամ երկրներին այդ մասին։ Այս մասին TASS-ին հայտնել է Հնդկաստանի կառավարության աղբյուրը։

«Գագաթնաժողովը նախատեսված է սեպտեմբերի 12-13-ին», – ասել է աղբյուրը։

Գագաթնաժողովը, ինչպես սպասվում է, կկայանա Նյու Դելիում։ Աղբյուրի փոխանցմամբ, անդամ երկրները տեղեկացվել են գագաթնաժողովի ամսաթվերի մասին, սակայն հրավերները դեռևս չեն ուղարկվել։

Հնդկաստանը կնախագահի BRICS-ում 2026 թվականին։

Leave a Comment