Ռուսաստանը կարգելի 100 հազար դոլարից ավելի կանխիկ ռուբլու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց արգելվում է Ռուսաստանից դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ արտահանել 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեքը գերազանցող կանխիկ ռուբլի՝ որոշ բացառություններով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բացառությամբ այն դեպքերի, երբ նման արժույթի արտահանումը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի օդային անցակետերով՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից սահմանված միջազգային օդանավակայաններում, բանկային քաղվածքների առկայության դեպքում, որոնք վավերացված են դրանք տրամադրած վարկային կազմակերպության կողմից սահմանված կարգով և հաստատում են Ռուսաստանի Դաշնության արժույթի կանխիկացման փաստը», – նշված է հրամանագրում:

ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը:

Leave a Comment