Արաղչին անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների թեմային

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Թեհրանին ուղերձներ է փոխանցում բազմաթիվ միջնորդների միջոցով, սակայն ընդգծել է, որ նման փոխանակումները չեն համարվում բանակցություններ։

«Միջնորդների միջոցով ուղերձների փոխանակումը չի նշանակում բանակցություններ Միացյալ Նահանգների հետ», – ասել է նա։

Արաղչին հավելել է, որ Իրանում ուսումնասիրում են փոխանցված առաջարկները, սակայն Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ։

Leave a Comment