Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ իրանական ուժերը Իսրայելում ավելի քան 70 թիրախի են հարվածել, այդ թվում՝ Հայֆայում, Դիմոնայում և Թել Ավիվում։
«Բարձր ճշգրտության հրթիռները խոցել են օկուպացված տարածքներում գտնվող ավելի քան 70 թիրախ, այդ թվում՝ Հայֆայում, Դիմոնայում և Թել Ավիվի հարավում», – ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական հեռարձակողը։