Քուվեյթում մի կին ամուսնալուծության դիմում է ներկայացրել ամուսնությունից երեք րոպե անց՝ ամուսնու կողմից ստացած վիրավորանքների պատճառով, հաղորդում է Daily Star-ը։
«Քուվեյթում ապրող զույգը այդպես էլ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակից դուրս չեկավ որպես ամուսին և կին», – ասվում է հրապարկման մեջ։
Նշվում է, որ ամուսնությունից հետո կինը սայթաքել է, ինչի համար ամուսինը նրան հիմար է անվանել։ Կինը չի դիմացել և անմիջապես պահանջել է ամուսնալուծություն։
Այս ամուսնությունը կարող է դառնալ Քուվեյթի պատմության մեջ ամենակարճատևը։