
«Հայ առաքելական եկեղեցին 2000 տարվա հաստատություն է, մեր ազգային ինքնության առանցքն է: Իմ խորին համոզմամբ 2000 տարի այս ազգի կյանքում էական ազդեցություն ունենալուց հետո եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործունեության հետևանքով կազմալուծվել:
Որոշակի աշխարհաքաղաքական ասպեկտներ կան եկեղեցու դեմ իրականացվող գործողությունների խորքում: Բայց ո՞վ ասաց, որ նախընթաց դարաշրջաններում նման ասպեկտներ չեն եղել եկեղեցուն հալածողների շարքում»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ Սրբազանը:
Անդրադառնալով տիրադավ հոգևորականներին՝ նա ասաց, որ ցավում ու խորապես ափսոսում է, որովհետև նրանցից յուրաքանչյուրի հետ ճանապարհ է անցել, շփում է ունեցել. «Իմ մղձավանջային երազներում անգամ չէի կարող պատկերացնել, որ նրանք կհայտնվեն այսպիսի իրավիճակում: Իրենք էլ այսպիսի ապագա իրենց համար չէին կարող կանխագուշակել»: