Քուվեյթում զույգն ամուսնալուծվել է ամուսնությունից 3 րոպե անց

Քուվեյթում զույգի ամուսնությունն ավարտվել է ռեկորդային արագությամբ՝ տևելով ընդամենը 3 րոպե․ գրում է Daily Star-ը։

Ամուսնության պաշտոնական հատվածի ավարտից հետո՝ դատարանի դահլիճից հեռանալիս, հարսը սայթաքել է և գրեթե ընկել, ինչին արձագանքելով՝ փեսան նրան հիմար է անվանել։

Փեսայի արձագանքից բարկացած՝ հարսը պահանջել է, որ դատավորն անհապաղ լուծարի իրենց միությունը։

Դատավորը համաձայնվել է՝ անվավեր ճանաչելով ամուսնությունը՝ դրա օրինականացումից րոպեներ անց։

 

Leave a Comment