Քննարկվել է կանանց իրավունքների պաշտպանության և տնտեսական հզորացման ուղղություններով համագործակցության ընթացքը




Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության (UN Women) Վրաստանի ներկայացուցիչ և Հարավային Կովկասի հետ կապերի պատասխանատու Կաորի Իշիկավային։


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են գենդերային հավասարության, կանանց իրավունքների պաշտպանության և տնտեսական հզորացման ուղղություններով համագործակցության ընթացքն ու արդյունքները․ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում գենդերային քաղաքականության 2025-2028թթ. ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներին, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպություն (ILO) թիվ 190 կոնվենցիայի վավերացման գործընթացին։


 


Ներկայացվել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության առաջիկա նախաձեռնությունները, մասնավորապես «խնամքի տնտեսության» (Care Economy) գաղափարի իրականացման ուղղությամբ․ այս համատեքստում կարևորվել է ԱՍՀ նախարարության հետ համագործակցությունը։


 


Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության համաժողովի (COP17) դերը՝ որպես ոլորտային մարտահրավերների գնահատման և լուծումների քննարկման կարևոր հարթակ։


 


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն


 


 


 


 


 


 


Leave a Comment