Արարատ Միրզոյանը կոչ է անում ընդդիմությանը հստակեցնել արցախցիների վերադարձի պայմանները՝ նշելով, որ առանց կոնկրետ պատասխանների թեման մնում է վտանգավոր անորոշության մեջ։ Նա ընդգծում է, որ պետք է պարզ լինի՝ խոսքը վերաբերում է անկախ կարգավիճակի՞, թե Ադրբեջանի քաղաքացիության պայմաններում վերադարձին։
Ռոբերտ Քոչարյանն օրերս հայտարարել էր, որ մեծ ջանքերի դեպքում վերադարձը հնարավոր է, սակայն չի մանրամասնել դրա մեխանիզմները։
Ընդդիմադիրները պնդում են, որ ունեն ճանապարհային քարտեզ, բայց ամբողջությամբ դեռ չեն հրապարակում այն։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նման հայտարարությունները համարում է վտանգավոր և պատերազմական ռիսկ պարունակող խոսույթ։ Նրա կարծիքով՝ անորոշ ձևակերպումները ոչ թե լուծում են առաջարկում, այլ խորացնում են լարվածությունը և մեծացնում հակամարտության սրման վտանգը։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=JP9Lj__vh-4
