
«Երեկ Նիկոլ Փաշինյանը երեխայի ներկայությամբ գոռում էր մոր վրա։ Այստեղ երեխայի իրավունքների խախտում կա՞»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։
«Չեմ ուզում որակումներ տալ և դրա իրավունքն էլ չունեմ, բայց եթե չեմ սխալվում, հաջորդիվ վարչապետը ներողություն է խնդրել»,- պատասխանեց Գալյանը։
«Եթե դուք նման իրավիճակում հայտնվեիք, ի՞նչ կանեիք, կընդունեի՞ք ներողությունը»,- հետաքրքրվեց լրագրողը։
«Ես կմտածեի՝ ինչ անել և նույն էլ խորհուրդ եմ տալիս այդ կնոջը»,- պատասխանեց նախարարը։