Կատարն ու Օմանը սկսել են Իրանի հետ հրադադարի շուրջ քննարկումները․ WP

Կատարը և Օմանը Իրանի հետ քննարկում են Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման հարցը, հաղորդում է The Washington Post-ը ՝ հղում անելով աղբյուրներին։

«Պաշտոնյաները այս շաբաթ սկսեցին կապ հաստատել հնարավոր հրադադարի վերաբերյալ, այն բանից հետո, երբ եզրակացրին, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հսկայական ռազմական ուժերը մոտ ապագայում չեն կարողանա տապալել Իրանի կառավարությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հրատարակության տվյալներով՝ Թեհրանը հայտարարել է, որ «կհամագործակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնն ու Թել Ավիվը նախ դադարեցնեն հարձակումները»։

Leave a Comment