
Իսրայելի պաշտպանության ուժերի (ՑԱՅԱԼ) շտաբի պետ Էյալ Զամիրը հաստատել է Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ ցամաքային գործողությունների ծրագրերը:
«Շտաբի պետը երեկ (շաբաթ) հաստատել է Լիբանանում թիրախային ցամաքային գործողությունների ծրագրերը», – հայտնել է ՑԱՀԱԼ-ի մամուլի քարտուղարի գրասենյակը։
«Հեզբոլլահի դեմ գործողությունը երկարատև է, և մենք պատրաստ ենք դրան», – հավելել է շտաբի պետը։
ԻՊՈւ-ն պաշտոնապես հայտարարել է հարավային Լիբանանում ցամաքային գործողության մեկնարկի մասին մարտի 16-ին։