Իսրայելը հայտնել է Լիբանանում ցամաքային գործողությունների պլանի հաստատման մասին

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հաստատել է Լիբանանում ցամաքային գործողությունների պլանը։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

«Գլխավոր շտաբի պետ Զամիրը հաստատել է Լիբանանում ցամաքային գործողությունների պլանը»,- ասվում է հայտարարության մեջ։

««Հըզբոլլահ» շարժման դեմ գործողությունը տևական է, և մենք (ՑԱԽԱԼ – խմբ.) պատրաստ ենք դրան»,- հայտարարել է Զամիրը։ Նրա խոսքով՝ այն «դեռ նոր է սկսվել»։ «Իրանում գործողության ավարտից հետո «Հըզբոլլահ» շարժումը կմնա միայնակ և մեկուսացված»,- հավելել է Իսրայելի Գլխավոր շտաբի պետը։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո Իրանի դաշնակից «Հըզբոլլահ» շարժումը մարտի 2-ին հրթիռային հարձակում սկսեց Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ:

Ի պատասխան՝ Իսրայելը մարտի 2-ից լայնածավալ ռազմական գործողություն սկսեց Լիբանանի դեմ՝ հասցնելով ինտենսիվ օդային հարվածներ Բեյրութի ծայրամասերին, Լիբանանի հարավին և արևելքին: Մարտի 3-ից Իսրայելը սկսել է սահմանափակ ցամաքային ներխուժում Լիբանանի հարավ, որը հետագա օրերին ավելի ընդլայնվեց։

Leave a Comment