«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից 1995թ․ծնված դատապարտյալ է փախել – armeniatoday.am

ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից 1995թ․ծնված դատապարտյալ է փախել, հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը

ՔԿ ծառայողները դատապարտյալի բացակայությունը նկատել են հերթական շրջայցի ժամանակ։

«Մարտի 22-ին` ժամը 07։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող (գործող իրավակարգավորումների համաձայն` նշված պայմաններում դատապարտյալը պահվում է առանց պահակախմբի), 1995թ. ծնված դատապարտյալը բացակայում է կացարանից», – ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։

Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, ընթանում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ։

Leave a Comment