Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության մեջ պաշտպանականից անցել է հարձակողականի

Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության մեջ պաշտպանականից անցել է հարձակողականի, ասել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի (Խաթամ ալ-Անբիա) հրամանատար Ալի Աբդոլլահին։

«Մենք նախկինում հայտարարել էինք, որ իսլամական Իրանի պաշտպանության վերաբերյալ զինված ուժերի դոկտրինը պաշտպանականից անցել է հարձակողականի, և այդ դոկտրինի համաձայն՝ մենք փոխել ենք մեր մարտավարությունը մարտադաշտում», – նրա խոսքերը մեջբերել է Իրանի պետական հեռարձակողը։

Աբդոլլահին նաև հավելել է, որ Իրանը արտադրում է առաջադեմ զենք, և դրա կիրառումը լիովին կխաթարի «թշնամու» ծրագրերը, որոնց դեմ Իրանը կգործի «նոր հրաշքներ»։

Leave a Comment