
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցում ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը։

Իլիա II-ը մահացել է մարտի 17-ին։ Նա Վրաստանի եկեղեցու առաջնորդ էր ընտրվել 1977 թվականին։

Վրաց ուղղափառ եկեղեցին մինչև նոր առաջնորդի ընտրությունը կղեկավարի պատրիարքական գահի տեղապահը՝ միտրոպոլիտ Շիո Մուջիրին։