Քչերն են նկատել, որ Նախիջևանի օդանավակայանին հասցված հարվածից կապակցությամբ հանդուգն արձագանքից հետո Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այժմ Իրանի հետ հարաբերություններում իրեն պահում է ռուսական ասացվածքի նման՝ «ջրից ավելի լուռ, խոտից ավելի ցածր» («тише воды, ниже травы»), այսինքն՝ ձգտում է ավելորդ հակաիրանականությամբ աչքի չընկնել․ գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Երեկ Իրանի հոգևոր առաջնորդի՝ նովրուզյան ուղերձում խոսվում էր այն մասին, որ ԱԹՍ-ներով կամ հրթիռային հարձակումների թիրախ դարձած երկրներից Իրանը հարվածներ չի հասցրել Օմանին և Թուրքիային, մինչդեռ արհեստածին Ադրբեջանի մասին ոչ մի խոսք չկար․ հանգամանք, ինչն ինքնին խոսուն է։
Կարծում եմ՝ Բաքվում շատ արագ հասկացել են, որ Իրանում կա նոր հոգևոր առաջնորդ և ռազմաքաղաքական ավելի երիտասարդ, եռանդուն ու վճռական թիմ, որոնց հետ հանդուգն «կատակները» վտանգավոր են»,- նշել է Ոսկանյանը։