ԱՄՆ Հավայի նահանգում ուժեղ անձրևների ու ավելի շատ տարածքներ ընդգրկող ջրհեղեղների պատճառով տարհանվել է ավելի քան 5․5 հազար մարդ․ գրել է «Associated Press» գործակալությունը։
«Ամենից շատ տուժել է Օահու կղզին, որտեղ հորդառատ անձրևների հետևանքով՝ ամենուր հեղեղումներ են, կա նաև ամբարտակի փլուզման վտանգ։ Միայն այտեղից փրկարարներն ավելի քան 200 քաղաքացու են տարհանել»,- նշել է լրատվամիջոցը։