
Հինգ և ավելի երեխա ունեցող սոցիալապես անապահով ընտանիքների համար կմեկնարկի բնակարանաշինական ծրագիր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այստեղ նրբությունն այն է, որ մենք իրենց տեղ ենք առաջարկելու այն բնակավայրերում, որտեղ նոր դպրոց կա կառուցված և այլն։ Խնդիրը նրա մեջ է, որ օրինակ, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, երբ մարդը տուն է ուզում, մենք չենք կարող Երևանի կամ Մարտունու կենտրոնում ապահովել։ Դրա համար, այն բնակավայրերում, որտեղ կա նորակառույց դպրոց և աշակերտների տեղ կա, այդ ընտանիքների համար 16 միլիոն դրամի նման ծրագիր կանենք՝ փող կտանք և կասենք գնացեք տուն կառուցեք, հողամասն էլ կտանք»,-ներկայացրեց վարչապետը։