21 մարտի 2026 – 14:57 AMT
PanARMENIAN.Net – «Նոր ուժ» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, վարչապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն է։
Մարությանը հայտարարեել է՝ հստակ կարող է ասել, որ իրենք կաշկանդված չեն և անկաշառ են, հայտնում է Aysor.am-ը:
Մարությանը քաղաքականությամբ սկսեց զբաղվել 2018-ին․ սեպտեմբերին Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի առաջին համարն էր, ընտրվեց քաղաքապետ, սակայն պատերազմից հետո հեռացավ ՔՊ-ից, իսկ դեկտեմբերի21-ին ավագանին նրան անվստահություն հայտնեց։