Քննիչը մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ երկրից դուրս գալու արգելքը վերացնելու վերաբերյալ, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Զոհրաբյանը հավելել է, որ Գարեգին Բ-ն չի կարողանա մասնակցել մարտի 17-ին Թբիլիսիում մահացած Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորությանը։
«Վերոնշյալի լույսի ներքո անհրաժեշտություն առաջացավ թույլատրել Ամենայն Հայոց կաթողիկոսին մի քանի օրով լքել Հայաստանը և մեկնել Վրաստան: Այս կապակցությամբ միջնորդություն եմ ներկայացրել քննիչին: Այսօր ստացա քննիչի որոշումը, որով մերժվում է միջնորդությունը»,- գրել է փաստաբանը Ֆեյսբուքում:
Նա որոշումն անվանել է «ևս մեկ անօրինական քայլ, որը վնասում է Հայաստանի հեղինակությանը»։
Համայն Վրաստանի կաթողիկոսը վախճանվել էր մարտի 17-ին՝ կյանքի 94-րդ տարում։
ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի արդեն նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել վեհափառի ելքը Հայաստանից։
Մարտի 19-ին Վրաստանի պատրիարքարանը հրավեր էր ուղարկել աշխարհի Առաջին հիերարխիայի բոլոր հոգևորականներին, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին, մասնակցելու կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը։
