Դիտարկվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ են նպատակների կյանքի կոչմանը, դիտարկվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը։

«Իրանի հրթիռային ներուժը, արձակման կայանքները, արդյունաբերական բազան, ռազմածովային և ռազմաօդային ուժերը ոչնչացվել են: Երբեք թույլ չենք տա, որ Իրանը նույնիսկ մոտենա միջուկային զենքին: Հակառակ դեպքում ԱՄՆ-ը միշտ կարող է արագ և հզոր արձագանք տալ»,- սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունն էլ գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: «Մենք ցանկանում ենք զրուցել նրանց հետ, բայց չկա մեկը, ում հետ կարող ենք խոսել։ Եվ գիտե՞ք ինչ։ Դա մեզ դուր է գալիս»,- ասել է նախագահը։

Նա վերահաստատել է աջակցությունը և պաշտպանությունը Վաշինգտոնի մերձավորարևելյան դաշնակիցներին:

«Հորմուզի նեղուցն էլ պետք է պահպանվի և վերահսկվի՝ անհրաժեշտության դեպքում, այլ երկրների կողմից, որոնք օգտագործում են այն։ Միացյալ Նահանգները դա չի անում։ Եթե մեզ խնդրեն, կօգնենք, բայց դա անհրաժեշտ չի լինի, երբ Իրանից բխող սպառնալիքը չեզոքացվի»,- ասել է նա:

Թրամփը հավելել է՝ լավ կլիներ, որ Հորմուզի նեղուցից ամենաշատն օգտվող Չինաստանը և Ճապոնիան մասնակցեին նեղուցի ապաշրջափակման հնարավոր գործողությանը, որը ցանկանում է նախաձեռնել Վաշինգտոնը: Նա բողոքել է, որ ՆԱՏՕ-ն վախենում է միանալ ԱՄՆ-ին:






Կարդացեք նաև՝

Leave a Comment