Հանդիպում՝ նախագծային ընկերությունների ղեկավարների հետ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ, Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը հանդիպել են նախագծային ընկերությունների ղեկավարների հետ։

Օրակարգային մի շարք հարցերի շուրջ ծավալվել է շահագրգիռ քննարկում։ Անդրադարձ է եղել ճանապարհաշինության մեջ կիրառվող ստանդարտներին, գործող նորմերին, ոլորտը կարգավորող իրավական ակտերին։ Կողմերը բարձրացված հարցերի շուրջ ներկայացրել են իրենց մոտեցումներն ու տեսակետները, նախանշվել են առկա խնդիրների լուծման ուղիները։

Մասնագիտական քննարկման նպատակը նախագծման, ճանապարհաշինական աշխատանքների որակը բարելավելն է։

Leave a Comment