Սպերցյան․ «Կրասնոդարի» խնդիրն է հաղթել ամենուր

Սպերցյան․ «Կրասնոդարի» խնդիրն է հաղթել ամենուր

20 մարտի 2026 – 15:18 AMT

PanARMENIAN.Net – Ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» հիմնական խնդիրն է հաղթել ամենուր, հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ և ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը

«Մեր առջև խնդիր է դրված հաղթել յուրաքանչյուր խաղում։ Գոհ կլինեմ, եթե հաղթենք յուրաքանչյուր հանդիպում։ Պետք է հաղթենք ամենուր։ Հիմա ամենակարևորը ոչ թե գավաթի մասին մտածելն է, այլ «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ հաջորդ խաղի վրա կենտրոնանալը»,- ասել է նա, գրում է «Մատչ ՏՎ»-ն։

Կրասնոդարի ակումբը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատարն է, դուրս է եկել գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ մրցելու է Մոսկվայի «Դինամոյի» հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment