
Երուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարում։ Նշվում է, որ սրբավայրը փակվել է դեռևս փետրվարի 28-ին՝ Իրանի հետ ռազմական հակամարտության սկսվելու պատճառով, հաղորդում է Aleteia-ն։ Սահմանափակումները մտցվել են Մեծ Պահքի ժամանակահատվածում և, հավանական է, տաճարը փակ կմնա նաև Զատկի օրերին։